00:00:00

Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողները

15:06, 22 հունիս 2024 Տեսանյութեր

Գիշերային խրախճանք Երևան Պարկում, բազմաթիվ քաղաքացիների հանգստի իրավունքի կոպիտ խախտումով ու օրենքի ոտնահարումով։ Պարզվում է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող օբյեկտում պատրաստվում են այսօրվա մեծ համերգին ու դրանով պայմանավորված որոշել են երեկ գիշերը փորձ անել, որ հանկարծ երաժիշտները չսխալվեն ու փարթին կայանա։ Երևան Պարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 22–ին, ժամը 20:00 կայանալու է Մայրամուտը վերտառությամբ համերգ, ինչ–որ չորս հոգանոց բենդի կատարմամբ։ Բնավ դեմ չլինելով քեֆ–ուրախություններին մեկ կարևոր արձանագրում անենք, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է  լռությունը խախտելու համար նախազգուշացում և տուգանք։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ը։ Այս պարզ ժամանային գրաֆիկը գոնե պարկի ղեկավարությունը պետք է, որ իմանար, բայց պարզվում է իրականությունից կտրված են ապրում։ Հիմա ավելի համառոտ։ Համերգի փորձը իսկական փորձանք էր դարձել Վերածնունդ երիտասարդական ավանի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել դիմել ոստիկանություն, բայց անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների այցը չի կաշկանդել Նուշիկյանենց։ Թաղամասի բնակիչները ֆիքսել են կադրեր, թե ինչպես են նախ արհեստական խոչընդոտ ստեղծում որպեսզի պարեկները չկարողանան մոտենալ պարկի տարածքին։ Ի վերջո նրանց հաջողվում է, և բարձր երաժշտությունը դադարում է։

Սակայն ընդամենը կես ժամ։ Ոստիկանության ներկայացուցիչների հեռանալուց հետո կրկին բերսպրիդելը շարունակվում է ու այս անգամ ավելի բարձր։ Կրկին ոստիկաններ են ժամանել տարածք։ ՆԳՆ խոսնակը հաստատում է, երկու անգամ են բնակիչների ահազանգով պարկ ժամանել ոստիկանները։

Երևան Պարկից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Նշված հեռախոսահամարով զանգահեցինք։ Պարկից  նախ լսեցին հարցը, հետո հարցադրում արեցին, ինչումն է խնդիրը։ Մեկ անգամ ևս պարզաբանեցինք, այս անգամ էլ հեռախոսազանգին պատասխանողը խոստացավ ճշտումներ անել ու նորից կապ հաստատել մեզ հետ։

Ավելի ուշ պարկից կապ հաստատեցին։ Հայտարարեցին բնավ նպատակ չեն ունեցել խանգարել բնակիչների անդորրը։

Կատարվածն ինքնին խոսում է այն մասին, որ որոշ շրջանակներ պարզապես իրենց օրենքից վեր են դասում, և երկու անգամ տուգանվելն անգամ որեւէ կերպ իրենց վրա ազդեցություն չի թողնում։ Ի վերջո գործ ունենք խոշոր գործարարի հետ, որի գրպանին մանր տուգանքները դժվար թե ազդեն։ Բայց տուգանքից զատ գոյություն ունի նաև սոցիալական պատասխանատվություն, ինչն իհարկե այս դեպքի ու այս կառույցի մասին չէ։ Այսօր պարկում գլխավոր համերգն է։ Վերածննդի բնակիչները հույս ունեն, ժամը 23:00–ից սկսած աղմուկը իսկապես  կդադարի, հակառակ դեպքում պատրաստ են իրենց սուղ միջոցներից փող առանձնացնել ու պարկին ժամացույց նվիրել, որ գոնե մեկ մեկ նայեն։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր