00:00:00

Սարքած ու շինծու է․ Սաղաթելյանը՝ Վարդանյանի «ձայնագրության» մասին

14:56, 19 հունիս 2024 Քաղաքականություն

Իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տարածվող ձայնագրությունը, որը վերագրվում է Դաշնակցական Գերասիմ Վարդանյանին շինծու է։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նշենք, որ հիշյալ ձայնագրությունում իբր Գերասիմ Վարդանյանը որոշ մեղադրանքներ են  հնչեցնում Սերժ Սարգսյանի, Բագրատ սրբազանի հասցեին։

«Լսեմ եմ ձայնագրությունները։ Ինչպես մարդուն ապօրինի, սարքած շինծու գործով կալանավարորել են, հիմա էլ նույն կերպ փորձում են վարքաբեկել, միաժամանակ էժան նյութերով փորձել պառակտում մտցնել ընդդիմադիր դաշտում և շարժման մեջ։ Իսկությունը չպարզած, սարքած ձայնագրություն է, նաև հետաքրքիր է, որ Գերասիմը գտնվում է բանտարկության մեջ և հնարավորություն չունի պաշտպանվելու։ Ընդամենը իրենց ստի, կեղծիքի, սրիկայությունների շարքն է, որի մասին մենք տեղյակ եղել ենք»,– ասաց Սաղաթելյանը, կարծիք հայտնելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս «սարքել» տեսանյութեր և չի բացառում, որ նման բաներ էլի լինեն այլ մարդկանց վերաբերյալ։ «Սա այս չարիքի իշխանության մատուցած խայծն է, և խորհուրդ կտամ այդ խայծը կուլ չտան, իսկության և իրականության հետ կապ չունեցող բաներ են»,– նշեց Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, թե պնդում եք, որ այդ ձայնագրությունում Գերասիմ Վարդանյանը չէ իրականում խոսում, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Սարքած է, կոնտեքստից կտրված է, այնտեղ ինչ–որ կա մեր ներքին տրամադրություններ հետ որեւէ կապ չունի։ Էլի եմ ասում, որ նման բաներ կլինեն, հիշում եք, որ կեղծ ձայնագրությունով տասը մարդու ձերբակալեցին։ Տեսեք, թե որ ՊՈԱԿ–ներում են դրանք ստեղծվում, և տարածվում, ուղղակի պետք է ծիծաղել ու անցնել առաջ»։ Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ Գերասիմ Վարդանյանը երբ, որ հասանելիություն ունենա անձամբ կարձագանքի այդ ձայնագրություններին։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր