00:00:00

Սոնա Շահգելդյան. Իմ շատ կոլեգաներ այդ օրերին երգել են տարբեր խնջույքներին, նրանց չե՞ք նկատում, թե դա կվնասի ձեր լափամանները

10:46, 30 մայիս 2024 Ժամանց

Լոռիում աղետի ու դրա հետևանքով մարդկանց զոհվելու օրը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Սև ու սպիտակ փարթիին երգած Սոնա Շահգելդյանը երկրորդ գրառումն է կատարել՝ ցեխ նետելով թե իր գործընկերների, թե լրագրողների ուղղությամբ։

Նրա էջում այս անգամ հասկանալի ու գրագետ հայերենով գրված է.

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար` բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից: Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհի տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ: Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները: Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար: Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր