00:00:00

Արևի խավարումն՝ ուղիղ հեռարձակմամբ

22:29, 08 ապրիլ 2024 Ժամանց

2024 թվականի ապրիլի 8-ի երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20:39-ից մինչև 23:55-ը տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում: Խավարման առավելագույն փուլը ժամը 22:17-ին կհասնի 1.029-ի, իսկ ընդհանուր փուլի տեւողությունը՝ 4 րոպե 28 վայրկյան։ Խավարման ընդհանուր փուլը հնարավոր է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև՝ Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում:

Ամենաերկար փուլը, որի ընթացքում Լուսինը կծածկի Արեգակը, կտեսնեն Մեքսիկայի հյուսիսում։ Այնտեղ կդիտվի խավարման ամենամեծ փուլը, ընդհանուր փուլի տևողությունը կլինի  4 րոպե 28 վայրկյան։

Հայաստանում չի դիտվի արեգակի այսօրվա խավարումը, բայց  կարելի է հետևել առցանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր