00:00:00

Բրեդ Փիթը խիստ պահանջներ է ներկայացրել սիրելիին

23:07, 27 փետրվար 2024 Ժամանց

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խիստ պահանջներ է ներկայացրել իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին։ Այս մասին հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Բրեդ Փիթը փորձում է չհրապարակել իր անձնական կյանքի մանրամասները՝ դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, որը մի քանի տարի քննարկվում էր մամուլում։ Ըստ ինսայդերի՝ արտիստն իբր ստիպել է իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին, ստորագրել չբացահայտման մասին պայմանագիր։

«Այնպես չէ, որ նա չի վստահում Ինեսին։ Նա պարզապես գնահատում է իր անձնական կյանքը: Բրեդ Փիթի նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն ցանկանում, որ իրենց հաղորդագրությունները կամ որևէ մասնավոր բան հանրությանը հայտնի դառնա»,- պարզաբանել է աղբյուրը։

Սակայն որոշ ժամանակ անց դերասանի ներկայացուցիչը հերքել է ինսայդերի խոսքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր