00:00:00

Բժիշկը բացահայտել է իմպոտենցիայի տանող ըմպելիքը

23:44, 19 փետրվար 2024 Ժամանց

Գարեջուրը հանգեցնում է իմպոտենցիայի եւ անպտղության, զգուշացրել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Բժիշկը բացահայտել է տղամարդկանց համար վնասակար ըմպելիքը NEWS.ru-ի մեկնաբանության մեջ։

Գարեջուրը վնասում է տղամարդկանց պոտենցիային եւ առողջությանը՝ դրանում ծանր մետաղների աղերի պարունակության պատճառով, բացատրել է վիրաբույժը։ Միաժամանակ բժիշկը հստակեցրեց, որ գարեջրի առաջացրած խնդիրները ոչ թե միանգամից են ի հայտ գալիս, այլ տարիների ընթացքում։

Ծանր մետաղների աղերի պատճառով տեստոստերոնի հորմոնի արտադրությունը նվազում է։ Այն պատասխանատու է տղամարդկանց առողջության համար, ազդում է տղամարդկանց սերմնաբջիջների և կանանց ձվաբջիջների արտադրության վրա: Տղամարդկանց մոտ գարեջուր օգտագործելիս ավելի ակտիվ են արտադրվում կանացի սեռական հորմոնները՝ էստրոգենները։ Սա հանգեցնում է պոտենցիայի և կրծքագեղձի մեծացման հետ կապված խնդիրների։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գարեջուրը կարող է բացասաբար ազդել նաև կանանց առողջության վրա։ Մասնավորապես, հաճախ գարեջուր խմող կանանց մոտ խախտվում է հորմոնալ ֆոնը, ի հայտ են գալիս ավելորդ քաշ և գինեկոլոգիական խնդիրներ, նախազգուշացրել է վիրաբույժը: «Գարեջրի կանոնավոր և երկարատև օգտագործման պատճառով կանանց մոտ կարող է խախտվել դաշտանային ցիկլը», — եզրափակել է Ումնովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր