00:00:00

Ռազմական ոստիկանության ծառայողը սիրուհու հետ նախապատրաստել է նրա ամուսնու սպանությունը՝ դեղորայքով թունավորելու եղանակով

21:24, 15 փետրվար 2024 Ժամանց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր աղմկահարույց բացահայտում  է կատարվել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ  ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա մի բնակիչ։ Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ սիրային կապի մեջ է  եղել։ Երկուսով նախապատրաստել և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն գործը ավարտին չի հաջողվել հասցնել։

Հայտնաբերվել է նաև 36-ամյա կինը և նույնպես բերման է ենթարկվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված անձինք ձերբակալվել են։

Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր