Արտասահմանյան ավիաընկերության բորտուղեկցորդուհին մանրամասնորեն բացահայտել է իր աշխատավարձի չափը և զարմացրել համացանցի օգտատերերին։ Նա կիսվել է իր փորձով իր անձնական TikTok–յան օգտահաշվում:
Աղջիկը պատմել է, որ ունի 2,5 տարվա փորձ և մեկ ժամ թռիչքի համար ստանում է 35,95 դոլար։ Ընդ որում, ավիաընկերությունը չի վճարում այն ժամանակի համար, երբ անձնակազմը գտնվում է գետնին, թեև բորտուղեկցորդուհիները շարունակում են կատարել իրենց պարտականություններն այս ժամանակահատվածում։
Բլոգերի խոսքով՝ իրեն գումար են փոխանցում ամիսը երկու անգամ։ Վճարման առաջին մասը միշտ կազմում է $1000, իսկ երկրորդ գումարը ներառում է բոնուսներ և պարգևավճարներ։ Օրինակ՝ բորտուղեկցորդուհիները բոնուսներ են ստանում ինքնաթիռում սնունդ վաճառելու կամ մեկ օրում 13 ժամից ավելի աշխատելու համար։
Ընդ որում, պետական հարկը կազմում է ամսական մոտ 470 դոլար, իսկ թոշակի համար վճարումը՝ 198 դոլար։
Բորտուղեկցորդուհին հաշվարկել է, որ դեկտեմբերին 96,5 ժամ աշխատելու համար ստացել է 3676 դոլար՝ հաշվի առնելով բոլոր հավելավճարներն ու պահումները։ Ընդհանուր առմամբ աղջիկն աշխատել է ամսական 14 օր։ Նա ասել է, որ դա արժե, քանի որ ժամանակացույցը թույլ է տալիս իրեն ավելի հաճախ լինել տանը և լրացուցիչ եկամուտ ստանալ, երբ չի թռչում:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր բլոգերի աշխատավարձը համարել են անբավարար: «Սա մի փոքր ավելի քիչ է, քան կարծում էի», «Կանադայում որպես բորտուղեկցորդուհի աշխատանքիս երկրորդ տարում ես վաստակել եմ 27 հազար դոլար», «Ավիաընկերությունները պետք է վճարեն բոլոր աշխատանքային ժամերի համար»,- գրել են նրանք մեկնաբանություններում։