00:00:00

Փեսան նեղացել է հարազատներից՝ իր համար «տգեղ» հարսնացու ընտրելու պատճառով

23:31, 11 հունվար 2024 Ժամանց

Չինացին նեղացել է ընտանիքի անդամներից՝ իր համար «տգեղ» հարսնացու ընտրելու պատճառով։ Այս մասին հայտնում է World of Buzz-ը։

Տղամարդը չի կարողացել ինքնուրույն կյանքի ընկեր գտնել, քանի որ չունի կայուն եկամուտ։ Շատ աղջիկներ հրաժարվում էին նրա հետ հարաբերությունների մեջ մտնել ցածր աշխատավարձի պատճառով, առավել եւս՝ չէին ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Ուստի չինացու հարազատները որոշել են ինքնուրույն հարսնացու գտնել։

Սակայն ընտանիքի անդամների ընտրությունը դուր չի եկել փեսային։ Նա աղջկան գեղեցիկ չի համարել եւ հարսանեկան արարողության ողջ ընթացքում վրդովված տեսք է ունեցել։ Հարազատներն սկսել են ճնշում գործադրել տղամարդու վրա և համոզել, որ նա ճիշտ ընտրություն է կատարել։ «Ավելի լավ է, քան մենակ մնալը: Գոնե դուք երկուսդ էլ կարող եք աշխատել հանուն ավելի լավ ապագայի և չանհանգստանալ, թե ինչ կասեն ուրիշները»,- ասել են նրանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր