Օրերս համացանցում հայտնվեց հայտարարություն, որով հայտնի դարձավ, որ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը վաճառքի է հանել իր բնակարանը, որը վերանորոգելու և գեղեցիկ տեսքի բերելու համար մեծ ջանքեր էր գործադրել։ Դերասանը տան լուսանկարին կից մեկնաբանություն էր թողել՝ գրելով․ «Դերասանի տունա, տնից գործի, գործից տուն։ Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի»։
Դերասանը շտապել է մեկնաբանել․ «Հարգելիներս, ամենևին էլ արտագաղթելու նպատակ չունենք, հակառակը ավելի խորը արմատներ գցելու նպատակով ենք վաճառում»։