00:00:00

ԿԳՄՍ նախարարը չի վստահում ՀՀ կրթական համակարգին. զավակին ուղարկել է արտերկիր սովորելու

20:57, 07 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր զավակներից մեկի կրթությունը հայաստանյան ԲՈՒՀ-երին չի վստահել եւ ուղարկել է Գերմանիա սովորելու։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն ԿԳՄՍ նախարարի ամուսինը՝ «Հանրային» ՀԸ աշխատակից Պետրոս Ղազարյանն այս օրերին Գերմանիայում է, հենց այդ հարցերով, դրանով էլ պայմանավորված նրա հաղորդումը եթերում չկա։ Վերջին հարցազրույցը իրականացվել է 4 օր առաջ։

Զարմանալի է, որ Ժաննա Անդրեասյանը լինելով կրթական ոլորտի ղեկավարն ու պատասխանատուն, ըստ էության չի վստահում Հայաստանի կրթական ոլորտին ու բարեփոխումներին, եւ երեխային ուղարկել է արտերկրում բարձրագույն կրթություն ստանալու։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր