00:00:00

Փեսան հարսանիքի ժամանակ պատմել է իր հարսնացուի դավաճանության մասին

20:48, 22 օգոստոս 2023 Ժամանց

Իտալիայում փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ խոսել է հարսի դավաճանության մասին, գրում է Independent-ը։ Ոչ ինքը՝ կինը, ոչ էլ հրավիրված հյուրերը պատրաստ չէին նման բացահայտմանը։

64-ամյա Մասիմո Սերգեն, կարդալով իր հարսանեկան երդումը, զարմացրել է հավաքված հյուրերին։ Սիրո խոստովանության փոխարեն նա բոլորին ասել է, որ իր ընտրյալը՝ Քրիստինան, իրեն ուրիշի հետ է դավաճանում։

«Ես ուզում եմ Քրիստինային սիրելու ազատություն տալ: Սիրել մեկ այլ մարդու՝ հայտնի իրավաբանի, ում մասին նա ակնհայտորեն ավելի շատ է մտածում, քան իմ։ Հարգելի Քրիստինա, ես գիտեմ, թե որքան եք սիրում նրան հոգեպես և ֆիզիկապես»,- ասել է Մասիմոն։

Մինչ հարսնացուն զարմացած նայում էր հարսանիքի հյուրերին, Սերգեն ներկաներին ցույց է տվել մի շարք կադրեր, որոնցում Քրիստինան պատկերված է մեկ այլ տղամարդու հետ։

«Սա սովորական պատմություն է դավաճանության մասին։ Ես հիասթափված եմ, սիրտս կոտրված է»,- հավելել է իտալացին:

Կինը մեկնաբանել է իրավիճակը և ասել, որ սկզբում կարծել է, թե Մասիմոն կատակում է։

«Եվ հետո քարացա։ Դա զզվելի բռնության ակտ էր»,- հիշել է նա:

Քրիստինայի փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալը կարող է դատի տալ և պահանջել փոխհատուցում իր հեղինակությանը վնաս հասցնելու համար։

«Նա սոցիալական ցանցերում ենթարկվել է շատ լուրջ հարձակումների և ստացել սպառնալիքներ Իտալիայի քաղաքացիների կողմից»,- մեկնաբանել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր