00:00:00

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

14:41, 03 օգոստոս 2023 Հասարակություն

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն (Global Centre For The Responsiblity To Protect) անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Կենտրոնը ԼՂ-ում ստեղծված իրավիճակին անդրադարձել է իր ամենշաբաթյա «Վայրագությունների ահազանգ» հրապարակման մեջ, որով արձանագրվում են իրավիճակներ, երբ որևէ վայրում բնակչությունը վտանգի տակ է կամ ենթարկվում է զանգվածային վայրագությունների։ 

Հրապարակման մեջ նշվում է, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։

«Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների զրկել է կենսական նշանակության այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրականությունը, վառելիքը։ Հուլիսի 28-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին մեղադրեց շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելուց հրաժարվելու մեջ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ հաղորդեց, որ, չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ին վերջին անգամ շաբաթներ առաջ է թույլատրվել դեղորայք և անհրաժեշտ սնունդ հասցնել։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովեն մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատասխան։ Պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչին»,- ասված է հրապարակման մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր