00:00:00

Ախուրյանի համայնքապետի տեղակալի թեման «կռվախնձո՞ր»

11:37, 27 հուլիս 2023 Քաղաքականություն

Ինչպես հայտնի է  օրեր առաջ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցավ «իշխանափոխություն», և այսուհետ համայնքը ղեկավարելու է ՔՊ-ական Զավեն Մանուկյանը։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով, այս պահին համայնքապետի տեղակալի հաստիքը դարձել է կռվախնձոր և հարաբերությունների սրման պատճառ պատգամավորներ Էմմա Պալյանի և Կարեն Սարուխանյանի միջև։

Բանն այն է, որ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ցանկանում է այդ պաշտոնը «հանձնել» Շիրակի մարզի ԱԱԾ տնօրեն Կամո Ներսիսյանի եղբորը` անկուսակցական Կարեն Ներսիսյանին, ով Ախուրյանի գործող ավագանի է, իսկ Էմմա Պալյանը պատրաստվում է այդ պաշտոնի համար այլ թեկնածու առաջադրել`ի դեմս Ախուրյանի ՔՊ-ական ավագանի` Հասմիկ Նավոյանի, ով մի  քանի ամիս զբաղեցրել է Շիրակի մարպետի օգնականի պաշտոնը։ Ըստ մեր աղբյուրի` այս պահին վերը նշված թեմայի շուրջ լարվել են 2 պատգամավորների հարաբերությունները։

Հարկ ենք համարում նշել, որ Շիրակի մարզում բոլորը միշտ իմացել են, որ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը մտերիմ ընկերներ են եղել, մինչդեռ արի ու տես, որ պաշտոնակռիվը կարող է հարաբերություններ փչացնել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր