00:00:00

Ի՞նչու չի կարելի քաղցած վիճակում սուրճ խմել

23:41, 25 հունիս 2023 Ժամանց

Աշխարհի բնակչության զգալի մասն առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով և առավոտներն այլ կերպ չի էլ պատկերացնում։

Սուրճն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը, սակայն, վտանգավոր է քաղցած վիճակում օգտագործել։

1. Որովայնի թթվայնություն

Որովայնի առողջության համար շատ կարևոր է, որ թթվայնությունը լինի թույլատրելիի սահմաններում։ Այս դեպքում սուրճը կարող է միայն ավելացնել խնդիրների քանակը։

2. Անհանգստություն

Երբ քաղցած վիճակում սուրճ եք խմում, իջնում է օրգանիզմի՝ սերոտոնին հորմոնը մշակելու կարողությունը։ Արդյունքում՝ անհանգստություն եք զգում, դեպրեսիա։ Բացի այդ, սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի արտադրումը։ Առաջինը ճնշում է ձեզ, երկրորդը՝ թուլության և նյարդային վիճակի պատճառ դառնում։

3. Ջրազրկում

Քաղցած վիճակում սուրճ խմելու դեպքում մեծանում է օրգանիզմից դուրս եկող հեղուկի քանակը։ Օրգանիզմը սթրեսի չենթարկելու համար հարկավոր է սուրճ խմելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։

4. Ախորժակի կորուստ

Մարդիկ, ովքեր առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, գրեթե երբեք չեն նախաճաշում։ Սուրճը «ճնշում» է ախորժակը, իսկ նախաճաշը շատ կարևոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր