Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քորթնի Քրադաշյանն ու ամուսինը՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, բացահայտել են առաջին համատեղ երեխայի սեռը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 44-ամյա Քարդաշյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է նստել սիրելիի ծնկներին, մինչդեռ վերջինս նվագում է ներկաների առջև: Այն պահին երբ երաժիշտը վերջին հարվածներ է արել թմբուկին, երկնքում երևացել են կապույտ գույնի կոնֆետիները, ինչը նշանակում է, որ զույգը տղա է ունենալու:
Պարզ չէ, արդյոք ամուսիններից որևէ մեկը իմացել է երեխայի սեռի մասին նախքան հրապարակային բացահայտումը, թե նրանք նույնքան ցնցված են եղել, որքան իրենց հյուրերը:
Պարբերականը նկատում է, որ Քորթնի Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, ակնհայտորեն չէր համբերում իմանալու՝ աղջիկ, թե տղա թոռ է ունենալու:
«Եկեք սկսենք երեկույթը, մենք բոլորս հուզված ենք», - բղավել է նա:
Նշենք, որ Քորթնի Քարդաշյանը երկու որդի և մեկ դուստր ունի գործարար Սքոթ Դիսիկից։ Նրանք միասին են եղել 2006-2015 թվականներին: Բարքերն իր հերթին երկու երեխա ունի նախկին կնոջից՝ մոդել և դերասանուհի Շաննա Մուկլերից:
44-ամյա Քորթնի Քարդաշյանը և 47-ամյա Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։
Անցյալ ամիս Քորթնին խոստովանել է, որ հղիանալու փորձեր է արել, անգամ արտամարմնային բեղմնավորման է դիմել, բայց ապարդյուն։