Ավստրալիայի Վիկտորիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տաուրինի և սև պղպեղի էքստրակտի համակցությունը օգնում են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում:
Տաուրինը սուլֆոնիկ թթու է (ծծմբ պարունակող ամինաթթու), որը ձևավորվում է մարմնում ցիստեինից և մեթիոնինից: Այնուամենայնիվ, տաուրինի մեծ մասն օրգանիզմ է մտնում ծովամթերքի, ձվի, մսի և թռչնամսի օգտագործմամբ: Տաուրինը հակաբորբոքային ազդեցություն ունի։ Բացի այդ, այն կարող է նաև կարգավորել արյան ճնշումը և անոթային տոնուսը:
Սև պղպեղը լայնորեն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Այս կենսաակտիվ միացությունները օրգանական միացությունների բազմազան դաս են, որոնք սովորաբար հայտնաբերվում են բույսերի վրա հիմնված եթերայուղերում: