Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը խաղահրապարակում արգելափակված է մնացել մանկական սահարան-խողովակի մեջ. համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, երկրի 37-ամյա ղեկավարը որոշել էր վերհիշել իր մանկությունը, սակայն հայտնվել է արտառոց իրավիճակում: Դա տեղի է ունեցել նրա հայրենի քաղաքում՝ Մագալանես շրջանում, որտեղ նա քվեարկել է Հիմնադիր խորհրդի ընտրություններում։
Գործից ազատ ժամանակ Բորիչը կնոջ՝ Իրինա Կարամանոսի հետ շրջել է քաղաքում։ Նախագահը որոշել է փորձել սահել մանկական սահարանով, սակայն արգելափակվել է երեխաների համար նախատեսված խողովակի մեջ։
10 րոպե անց նախագահին հաջողվել է ինքնուորույն դուրս գալ խողովակից: