00:00:00

Արաքսի ողողատներից ավազի արդյունահանումը կարգավորող նախագիծը լրացուցիչ կքննարկվի

14:22, 06 մայիս 2023 Բլոգ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ երեկվա արտահերթ նիստում քննարկեցինք ՀՀ Ընդերքի մասին և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր Արաքսի ավազանից ավազի արդյունահանման կանոնակարգմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․

«Փաթեթն առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացել, սակայն երկրորդ ընթերցումը հետաձգվել էր մինչև երկու ամսով՝ լրացուցիչ քննարկման համար:

Երեկվա նիստի ընթացքում արձանագրվեց, որ դեռ կան մի շարք խնդրահարույց հարցեր՝ թե՛ նախնական փաթեթի, թե՛ առաջարկվող լրամշակումների մասով:

Քանի որ կանոնակարգը հնարավորություն չի տալիս ևս մեկ անգամ հետաձգել նախագծի քննարկումը, առաջարկեցի գնալ այլ ճանապարհով. առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին, որից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, այնուհետև հիմնական զեկուցողի առաջարկով այն վերադարձնել առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել եւ լուծել բոլոր խնդիրները:

Հանձնաժողովի անդամների և հիմնական զեկուցողի համար այս առաջարկն ընդունելի էր:

Միաժամանակ, պատկան մարմիններին կոչ եմ արել գործող կարգավորումների շրջանակներում խիստ վերահսկողության տակ պահել ոլորտը՝ թույլ չտալով ապօրինի արդյունահանման դեպքեր:

Հիշեցնեմ, որ նախագծերը մշակվել են ՝ հաշվի առնելով, մասնավորապես, Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում»,- նշել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր