00:00:00

Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր

20:08, 06 մայիս 2023 Բլոգ

Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղամ Մանուկյանը:

«Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ: Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր