Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանը այն բացառիկ երկներից է, որտեղ զենքի մասին օրենքը պետք է գոտիականացված լինի։ Օրինակ մայրաքաղաքում և սահմանամերձ Վարդենիսում նույն օրենքը չպետք է լինի․․․
Իսկ թե ինչպես, դա արդեն թող ուսումնասիրեն, մտածեն նրանք, ովքեր հենց այդ օրենքները գրելու, ստեղծելու համար վարձատրվում են․․․ Այդպես էլ անցած երեսուն և ավել տարիների ընթացքում չընկալեցինք, որ այլ պետությունների արտագրած օրենքները մեր մոտ չեն կարող կիրառելի լինել, չեն կարող միս ու արյուն ստանալ․․․
Թղթերով ամեն ինչ լավ է, բայց այ իրականության մեջ ոչինչ էլ լավ չի․․․»։