00:00:00

Արցախցիների սոցիալական խնդիրները հաղթահարելու համար ձեռնարկվելու են բոլոր միջոցները․ պետնախարար

16:15, 04 մայիս 2023 Բլոգ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ

«Առաջիկա օրերին ավարտին է հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: 

Այսօր հիշյալ ծրագրի կիրառման ընդհանուր մոտեցումներն ու սկզբունքները քննարկվել են նաև ԱՀ ազգային ժողովում, պատգամավորների կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ և արդյունքում ծրագիրը ընդհանուր առմամբ հավանության է արժանացել:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախը հռչակված է որպես սոցիալական պետություն և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական խնդիրները հաղթահարելու անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր