00:00:00

Վաղը սպասելու եմ յուրաքանչյուրիդ. Թագուհի Թովմասյանը հայտնում է` Արցախի համար ստորագրահավաքը կշարունակվի

23:36, 03 մայիս 2023 Բլոգ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

 

«Արցախի Հանրապետության մասին մտածող սիրելի՜ հայրենակիցներ.

 

Վաղը՝ մայիսի 4-ին, ժամը՝ 12:00-20:00, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում շարունակելու ենք Արցախի համար ստորագրահավաքը:

 

Կոչ եմ անում բոլորին միանալ, լինել Արցախահայության կողքին, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախում, ցույց տալ մեր զորակցությունն Արցախին և մեր պահանջատիրությունը համայն աշխարհին։

 

Հ.Գ. Նշեմ, որ այսօրվա ստորագրահավաքին երկու ժամվա ընթացքում, եղանակային ցուրտ պայմաններում հասցրեցինք 200-ից ավել ստորագրություն հավաքել:

 

Այսօր մեզ միացան քաղաքացիներ ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Մալայզիայից:

 

Վաղը սպասելու եմ յուրաքանչյուրիդ»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր