00:00:00

Առանց ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի հետքաշման և Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ ո՛չ մի խաղաղության պայմանագիր․ Երվանդ Թարվերդյան

21:27, 02 մայիս 2023 Բլոգ

Առանց ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի հետքաշման և Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ ո՛չ մի խաղաղության պայմանագիր։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանության թեթև ձեռամբ թշնամու՝ մեկը մյուսի հետևից բավարարվող պահանջներին ի պատասխան՝ ադրբեջանական կողմից որևէ զիջում կամ բարի կամքի դրսևորում չենք տեսնում։
Ադրբեջանցի էկոահաբեկիչներին արդեն իսկ փոխարինել է նրանց տեղադրած հսկիչ-անցագրային կետը, ինչը թշնամուն հնարավորություն է տալու կամայականորեն արգելափակելու մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մուտքն Արցախ, իսկ պատերազմի մասնակիցներին էլ՝ ձերբակալելու որպես «ռազմական հանցագործների»։

Արցախն ամբողջական շուրջկալի մեջ է, մարդիկ հումանիտար օգնության և վառելիքի կարոտ են, մյուս կողմից՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացահայտում է, որ միայն Ջերմուկի ուղղությամբ թշնամին մոտ 140 քառ կմ տարածք է զավթել, իսկ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն էլ ՀՀ-ից պահանջում է ութ գյուղ վերադարձնել և զինաթափել Արցախի ՊԲ-ն, և այսքանից հետո նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում՝ ենթադրյալ «խաղաղության պայմանագրի», իրականում՝ նոր կապիտուլյացիայի համաձայնագրի նվաստացուցիչ դրույթները բանակցելու համար։

Հայկական կողմի ամեն հաջորդ զիջմանը թշնամին ոչ միայն համարժեք չի պատասխանել, այլև ավելի է խստացրել հռետորիկան՝ պահանջելով շատ ավելին։

Ես հերթական անգամ միարժեք հայտարարում եմ, որ դեմ եմ նման նվաստացուցիչ պայմաններով Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի բանակցմանը, և կարծում եմ, որ Բաքվի հետ իրական երկխոսություն կարող է սկսվել միայն առնվազն ՀՀ տարածքից թշնամու զորքերի ամբողջական հետքաշումից և նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Արցախի հայապատկան հատվածի կարգավիճակի երաշխավորումից հետո»,- գրել է Թարվերդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր