00:00:00

Իրեն արցախցիներից օտարող իշխանությունը, նույնն անելու է սյունեցիների, տավուշցիների և երեւանցիների նկատմամբ․Աբրահամյան

17:54, 02 մայիս 2023 Բլոգ

Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանը Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու գաղափարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների ու մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն։

Արցախի հարցը իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ  ապօրինի անցակետ տեղակայելու  ու Արցախին բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն ՌԴ-ի համար, որը ոչ միայն եռակողմ փաստաթղթի կողմերից է, այլ Արցախում լուրջ գործառույթ է ստաձնել։

«Ադրբեջանական անցակետի տեղակայման պայմաններում ինչպե՞ս է ապահովելու արցախցիների անվտանգությունը։ Վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում հսկայական խնդիրներ են կուտակվել՝  հոգեբանականից մինչև գոյաբանական։ ՀՀ այն իշխանությունը, որն իրեն օտարում է մեր հայրենիքի ու Արցախում ապրող հայերի նկատմամբ, նույնն անելու է սյունեցիների, տավուշեցիների, շիրակցիների ու երևանցիների նկատմամբ։

Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չի սահմանափակվելու։ Արցախը այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր