00:00:00

Ջհանդամը թե մեր սև լենտերը չէին փակցնի, եթե կարող էինք խոսափել Արամ 18, Արտակ 19 կամ Արման 20 հազարավոր սև լենտերից․ Շարմազանով

16:10, 01 մայիս 2023 Բլոգ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել եւ մայիսի 1-ին, եւ մայիսի 8-ին։

Ի պատասխան Նիկոլի «զոմբիները» մայրաքաղաքի տարբեր հատվածներում իմ եւ իմ ընկերների սեւ լենտերն էին փակցնում։

Նիկոլը այդպես զավթեց իշխանությունը՝ դագաղներով ու սեւ լենտերով։

Իրեն թվում էր, թե սեւ լենտեր փակցնելով մեզ սպանել է։

Բայց ոչ,այդ սեւ լենտերը խորհրդանշեցին մեր երիտասարդների ապագա հազարավոր կորուստները։

Եթե Շարմազանով-42 ու Աշոտյան-42.5 գրելով մենք կարող էինք խուսափել Արամ-18, Արտակ-19 կամ Արման-20 հազարավոր սեւ լենտերից՝ ջհանդամը թե մեր սեւ լենտերը չէիք փակցնի։

Բայց Աշոտյան-42.5 ու Շարմազանով-42 ընդամենը սկիզբն էին ձեր մահաբեր գործերի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր