«Հայաստանի Հանրապետության հպաաաաաաար քաղաքացիներ,
հուսով եմ՝ լավ եք,- ֆեյսնուքյան իր էջում գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը և հավելում, -այսօր ոչ թե պարզապես քաղաքացու, այլ հպաաաաաարտ քաղաքացու օրն է:
Այսօր տոնն է այն մարդկանց, ովքեր գիտակցում են իրենց անսխալականությունն ու խորագիտությունը:
Այսօր տոնն է այն քաղաքացիների, ովքեր համարում են, որ ապրում են «ժողովրդավարության բաստիոնում»:
Այսօր տոնն է նրանց, որոնց համար այդ բաստիոնն ավելի կարևոր է, քան պարզապես Պետությունն ու Հայաստանը:
Հպաաաաաարտ բաստիոնցիներ, այսօր ձեր տոնն է ու դուք արժանիորեն դարձել եք արժանավոր բաստիոնցի. այլևս չեք կրում հայի պատմական սխալների ու ամոթի պատասխանատվությունը:
Կեցցե այն Բաստիոնը, որ Դուք եք կառուցելու:
Կեցցե այն բաստիոնցին, որ պայքարելու է 0-ից ստեղծվող նոր կերպարի համար»,- գրում է Պիպոյանը :