00:00:00

Նամակներ՝ ընկեր Պապիկյանին. Սուրեն Պապիկյանի կինը ծննդյան օրվա առթիվ նամակներ է գաղտնի հրապարակել

11:56, 26 ապրիլ 2023 Բլոգ

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծննդյան տարեդարձն է։

Նախարարի կինն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ամուսնուն՝ կից հրապարակելով Սուրեն Պապիկյանի աշակերտների շնորհավորանքները։

««Խաղաղ» ժամանակներում աշխարհը փոխելու ամենահզոր զենքը տվել ես սաներիդ: Երևի նախախնամություն է ընտրել այն ուղին, որտեղ արածդ փոփոխությունները արդյունք են ստեղծելու ոչ անմիջապես, և որը մեր հասարակության մեջ ամենաքիչն է գնահատվում:

Բայց այս երեխաների գնահատանքն ու հարգանքը լավագույնս նկարագրում են այն արժեքները, որոնք կրում ես. երբ պետությունը ամենաշատ հոգատարության կարիք ունի, չթողնել նրան միայնակ դժվար պահերին:
 
Բայց, ինչպես դու ես ասում, դժվարությունները հաղթահարելու համար են: Միասին կհաղթահարենք:
Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ, հավատում ու հպարտանում: Շնորհավոր տարեդարձդ:
 
(Կներես, որ քեզանից թաքուն կիսվում եմ անձնական հուշերովդ, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ եթե կա նույնիսկ մեկ մարդ, ով հավատում է քեզ, ոչինչ ահնար չէ)», - գրել է Պապիկյանի կինը։
 
 
 

 

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր