00:00:00

«Նիկոլ-դավաճան» վանկարկած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան

21:52, 25 ապրիլ 2023 Բլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ Նովա խաչմերուկին, այնտեղ ՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է եւ իր կարծիքն է հայտնել՝ ընդամենը դավաճան վանկարկելով, եւ միանգամից եկել են, տարել են՝ այդ պահին չտեղեկացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին եւ 1.5 ժամ նրան պահելով՝ ազատ են արձակել»,-ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ ազատ արձակման որոշում կա, որտեղ գրված է, որ քաղաքացուն բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածանքով, եւ եթե քաղաքացին ցանկություն հայտնի, իրենք կբողոքարկեն այդ որոշումը:

«Այսինքն, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Փաշինյանը դավաճան է, իրենց գրպանում սառը զենք պետք է ունենա՞ն. բնականաբար, դա եղել է պատրվակ՝ քաղաքացուն ճնշելու, պարզելու, թե նա որ քաղաքական ուժին է հարում: Քաղաքացին որեւէ քաղաքական ուժի չի հարում»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մելքյանը հայտնել էր, որ երիտասարդի են  ձերբակալել՝ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր