Հենց նոր մի քաղաքացի ինձ լուր տվեց, որ իր ծանոթ մեկ այլ քաղաքացու՝ երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ըստ ահազանգող քաղաքացու՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 21:00-ի մոտակայքում՝ ենթադրաբար Սայաթ-Նովայի փողոցում։
Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին»,- գրել է Մելիքյանը։