00:00:00

Ադրբեջանական մեղադրանքներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների համար.Արտակ Բեգլարյան

19:46, 22 ապրիլ 2023 Բլոգ

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամի իր էջում գրառում է կատարել՝  անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության  այն հայտարարությանը, ըստ որի   Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունից ադրբեջանցի  երեք զինվորի   վիրավորվելու համար  անհիմն կերպով մեղադրել է հայկական կողմին դիտավորյալ սադրանքի մեջ: 

Այս առնչությամբ Արտակ Բեգլարյանը մի քանի դիտարկում է ներկայացրել.

«1. Քանի որ այդ հատվածը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, ապա անտրամաբանական է պնդել, որ դրանք թարմ և դիտավորյալ դրված ականներ են: Տեսադիտարկման ադրբեջանական համակարգերի պայմաններում ինչպե՞ս է հնարավոր իրենց թիկունքում թարմ ականներ տեղադրել... 

2. Այդ հատվածում մարտեր են եղել և՛ 1990-ական, և՛ 2020 թթ. Պատերազմների ժամանակ, և հնարավոր չէ ասել, թե ում կողմից դրված ականներ են այնտեղ: Ավելին, երբ այդ տարածքը մեր վերահսկողության տակ էր, ժամանակին այդտեղ մեր մի հովիվ էլ էր պայթել ականի վրա: Ուստի, չեմ էլ բացառում, որ դրանք ժամանակին հենց ադրբեջանցիների կողմից դրված ականներ են եղել:

3. Քանի որ Ադրբեջանը երբևէ չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ և չի տրամադրել որևէ ականադաշտի քարտեզ, ինչպես նաև միշտ խոչընդոտել է Արցախում ականազերծման միջազգային ջանքերին, այդ պատճառով մենք չենք կարողացել ժամանակին բավարար չափով ականազերծել բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ այդ հատվածը: 

4. Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե դա Արցախի տարածքի խորքում է, իսկ բոլոր ճանապարհներն էլ արգելափակված Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ Հայաստանից ցանկացած մուտք բացառված է արդեն ամիսներ շարունակ: 

5. Ադրբեջանական մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար, այնինչ արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և միշտ պատրաստ է քննարկել ու կարգավորել երկուստեք մտահոգող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը և երկկողմանի ականազերծման հարցերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր