00:00:00

Միջին վիճակագրական քաղաքացին իրականացնում է իր վաղեմի երազանքը․ Իշխանյան

19:46, 20 ապրիլ 2023 Բլոգ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արտահայտություններից մեկին․

«Միջին վիճակագրական քաղաքացին

«մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք»

Վարչապետ-դավաճան

Միջին վիճակագրական քաղաքացին,տգետ է չար և նախանձ, չունի որևէ սկզբունք։Նա պաշտում է միայն փողը, սեփական բարեկեցությունը։ Հանուն դրանց, միջին վիճակագրական քաղաքացին պատրաստ է ստել, կեղծել ամեն ինչ, բանսարկություններ տարածել, ամեն գնով հասնել իշխանության։  Հասնելով իշխանության, միջին վիճակագրական քաղաքացին շարունակում է ստել, կեղծիքներ տարածել, բայց արդեն բնակվելով շքեղ առանձնատանը, շրջապատված թիկնապահներով։

Նա իրականացնում է իր վաղեմի երազանքը՝ թալանել հանրային ունեցվածքը, օգտագործել իշխանական լծակները՝ ոստիկանություն, դատախազություն,և վրեժ լուծել, ժամանակին իրեն նեղացնողների, նաև այն անձանց հանդեպ, ովքեր իրենից խելացի են, կրթված։ Նա «օգտագործում», ապա նվաստացնում, հասցնում է աղքատության շեմին և ուղարկում է մահվան բոլոր , այլ միջին վիճակագրական քաղաքացիներին։Միջին վիճակագրական քաղաքացին ատում է իր հայրենիքն ու հայրենակիցներին և հանուն փողի և իր ընտանիքի բարեկեցության՝ վաճառում է հայրենիքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր