00:00:00

Եթե ՄԻՊ-ը ԱԺ-ում եղածի առիթով իշխանություններին օդերով չհանի՝ կարող է թաղել իր չաճած հեղինակությունը

15:56, 20 ապրիլ 2023 Բլոգ

Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարած քաղաքական ակցիային հաջորդել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ հրավիրելը և դրանից հետո քաշքշոց ու կռիվ սկսվելն ու ընդդիմադիրներին դահլիճից  հեռացնելը։ 

«Զուտ ֆիքսեմ բոլորիս համար. եթե ՄԻՊ Անահիտ Մանասյանը Թագուհի Թովմասյանի նկատմամբ արված խուժանության առիթով իշխանություններին օդերով չհանի՝ կարող է  մի բահ հող վերցնել ու թաղել իր դեռևս չաճած հեղինակությունը...»,- գրել է փաստաբան Սոս Հակոբյանը՝ ակնկալելով մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանի կողմից համարժեք արձագանք ու գնահատական՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ տեղի ունեցածին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր