00:00:00

Ալավերդու ճոպանուղին կլինի Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին, աշխատանքներ են տարվում․ Թանդիլյան

18:52, 14 ապրիլ 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշականություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։ 

Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից է։

Եվ ահա, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի արդյունավետ աշխատանքի արդյունքում ճոպանուղու սեփականատիրոջ հետ ընթանում են ակտիվ բանակցություններ, և առաջիկայում ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին։

Շահագործումից հետո Ալավերդու ճոպանուղին կդառնա Հայաստանի միակ տրանսպորային ճոպանուղին։ Ընդհանրապես, ճոպանուղին որպես քաղաքային տրանսպորտ, համարվում է ամենահարմարավետ և անվտանգ տրանսպորտային միջոցն ամբողջ աշխարհում»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր