00:00:00

Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները. Աբրահամյան

08:39, 12 ապրիլ 2023 Բլոգ

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է՝ հետապնդում են զինված ուժերին:

 

Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:

Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:

 

Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր:

 

Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր