00:00:00

Քո դատաստանն էլ է գալու, դավաճան․ Աշոտյանը՝ Մնացականյանին

19:12, 04 ապրիլ 2023 Բլոգ

ՀՀԿ-ական գործիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Գուցե գրածս off-trend դիտվի, բայց հավատացեք, պակաս կարեւոր հարց չէ։
Այսօր հանրային եւ քաղաքական այլ քննարկումների քողի ներքո ԱԺ-ում Քոչարյան Անդոյի խեղկատակության հյուրն էր էր նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Կրկնում եմ։ Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։
Նա.
❗️Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
❗️Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
❗️Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիեւին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։
❗️Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու մոտեցրել պատերազմի ուրվականը։
❗️Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
❗️Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։
❗️Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
❗️Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման եւ մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։
❗️Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
Քո դատաստանն էլ է գալու, դավաճան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր