00:00:00

ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան․ Արսեն Ջուլֆալակյան

10:55, 03 ապրիլ 2023 Բլոգ

Պատմության համար. 2023թ ապրիլ, Հայաստան: Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ: Արցախն 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների...

 

Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:

 

Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.

 

- Ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային Ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահն, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան» կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ, գետնին պառկացնելով և դեմքին թքելով...

 

Ի գիտություն.

 

պաշտոնական տվյալներով ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:

 

Հ.գ. մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր