Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է այս ձեռքը տեսնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, որում նա չի բացառում, թե Մհեր Սահակյանը իրեն հարվածել է ինչ–որ առարկայով։
«Մհեր Սահակյանի ձեռքն է, հայտնի միջադեպից հետո: Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է այս ձեռքը տեսնելով»,– գրել է նա։
Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ: