00:00:00

Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Մանթաշյան

22:45, 28 մարտ 2023 Բլոգ

Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ, որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանք» Հ/Կ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել Լաչինի օկուպացիան։

Ահա այսպես է այսօր՝ Լաչինի շրջանում նախագահի ներկայացուցիչ նշանակելիս, խոսել Ալիևը:

Սա ուղիղ փաստում է, որ երբեք և ոչ մի պայմանով Լաչինի միջանցք չի բանակցվել, ավելին՝ այս հարցը այնքան է ցավոտ եղել նրա համար, որ մինչ այսօր բողոքում է:

Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա ու իրենց ընտրողներին կերակրել, իբրև ամեն բան որոշված էր մինչ իրենց իշխանության գալը, սակայն Ալիևը «պատահաբար» բերանից թռցնում է իր նախկին բանակցությունների ձախողումներն ու նեղսրտությունը:

Մադրիդյան սկզբունքները, որոնք, որպես ժառանգություն ստացել են օրվա անփառունակները, համեմատել օրվա իրավիճակի հետ նույնիսկ զավեշտալի է՝ Չունեինք հազարավոր զոհեր, ունեինք Հադրութ, Շուշի, Միաջանցք, Գորիս-Կապան ճանապարհ, Ջերմուկ, Իշխանասար և այլն...

Վերոգրյալի համատեքստում, Արցախյան բանակցությունների տապալման, սեփական անփառունակ 0-յական կետերից սկսելու, պատերազմական աղետը երկիր բերելու, հազարավոր կյանքերի կործանման, տարածքների կորստի միակ մեղավորը և պատասխանատուն օրվա իշխանությունն է և իր ղեկավարը...»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր