00:00:00

Պետական համակարգերում ունեցածս փորձն ու քաղաքագետի մասնագիտությունը ինձ թույլ են տվել կայացնել որոշում՝ միանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը

22:47, 26 մարտ 2023 Բլոգ

Հարգելի՛ ընկերներ, տարբեր պետական համակարգերում ունեցածս փորձն ու քաղաքագետի մասնագիտությունը ինձ թույլ են տվել կայացնել որոշում՝ միանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը:
Ինձ համար մեծ պատասխանատվություն է քաղաքական քայլ կատարելը, առավել ևս որևէ կուսակցության միանալը։ Այս որոշմանը հանգել եմ առավելապես հաշվի առնելով Ապրելու Երկիր կուսակցության գործունեությունն անվտանգության և Արցախի հարցերում։
 
Ես նույնպես հավատում եմ, որ իրական խաղաղության հնարավոր է հասնել միայն ուժեղ լինելու պարագայում։ Կարծում եմ, որ ճիշտ քաղաքականության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք ունենալ ուժեղ պետություն և բոլոր դժվարություններով հանդերձ, պաշտպանել նաև Արցախը։
 
«Ապրելու երկիր» կուսակցության գործունեությունը հիմնվում է հասարակության համախմբման և ոչ թե մասերի բաժանման վրա։ Մենք կարծում ենք, որ բազմակարծությունը պետք է ծառայի հասարակական և քաղաքական տարբեր խնդիրների լուծմանը և ոչ մի պարագայում այն չպետք է օգտագործվի երկրում թշնամք և ատելություն սերմանելու համար։
 
«Ապրելու երկիր» կուսակցությունը բաց է բոլոր խելամիտ առաջարկների և քննարկումների համար, որոնք միտված կլինեն, որպեսզի մենք իսկապես ունենանք ապրելու երկիր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր