00:00:00

Ինչո՞վ է ուժեղ մարդը տարբերվում թույլից.Զիգմունդ Ֆրեյդի հստակ պատասխանը

00:24, 14 մարտ 2023 Ժամանց

Երբ խոսում ենք ուժեղ մարդկանց մասին, մենք հաճախ պատկերացնում ենք բավականին կոշտ անձնավորության, որը, հաշվի չառնելով ոչ մի խոչընդոտ, գնում է իր նպատակին ընդառաջ, չի կասկածում կամ զղջում որևէ բանի համար:


 

Բայց դա ամենևին էլ այդպես չէ : Ուժեղ մարդը կարող է խոցելի լինել իր հոգու խորքում, նա կարող է քնքշորեն և զգուշորեն վերաբերվել որոշ բաներին, լինել բաց և բարի: Եվ ուժեղ մարդիկ միշտ չէ, որ ամեն ինչի մեջ առաջին անգամից հաջողվում են, հաճախ նրանց, նպատակին հասնելու համար, անհրաժեշտ են շատ փորձեր և ջանքեր:


 

Կա մի կարևոր պահ, որը տարբերում է ուժեղ մարդկանց թույլերից:

 


Զիգմունդ Ֆրեյդը շատ պարզ բացատրել է դա.

 

«Մարդիկ իրականությունը անբավարար են համարում և, այդ պատճառով, ապրում են երևակայությունների աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը: Ուժեղ անհատականությունն այս ցանկություններն իրականություն է դարձնում: Թույլերը այդպես էլ շարունակում են ապրել իրենց այդ աշխարհում և նրանց երևակայությունները վերածվում են տարբեր հիվանդությունների ախտանիշների»:

 

Այո, իհարկե, թույլ մարդիկ նույնպես ունեն երազանքներ և նպատակներ, բայց դրանք շատ հազվադեպ են իրականացնում: Եվ ոչ այն պատճառով, որ նրանք հնարավորություն չունեն, դրանք բոլորի համար հավասար են, այլ պարզապես այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում ինչ-որ բան փոխել իրենց կյանքում: Իրենց այդպես հարմարավետ է:

 

Բոլորի կյանքում էլ լինում են վերելքներ և անկումներ, բայց թույլ անհատականությունը, նույնիսկ վերևում, կբողոքի և կնվնվա:

 

Բացի այդ, թույլ մարդու համար շատ դժվար է դուրս գալ հարմարավետության գոտուց, հոգու խորքում նա փոփոխություններ է ուզում, բայց դրանք վախեցնում են նրան: Այսպիսով տարիներն ու տասնամյակները անցնում են, և ոչինչ չի փոխվում:

Թույլ մարդը վախենում է որոշումներ կայացնելուց և պատասխանատվություն ստանձնելուց: Ուշադիր նայեք, հաստատ յուրաքանչյուրն իր շրջապատում ունի առնվազն մեկ մարդ, ով երկար տարիներ աշխատում է մեկ վայրում, և միևնույն ժամանակ գոհ չէ աշխատանքից, նրան քիչ են վճարում, շեֆը պարզապես սարսափելի է, գործընկերները նույնպես, բայց այս մարդը չի շտապում փոխել աշխատանքը: Շատ բաներ նրան դուր չեն գալիս (բնակության վայրը, հարևանները, գործընկերները և այլն), բայց նա ոչինչ չի անում, որպեսզի ինչ -որ կերպ փոխի իրավիճակը:

 

«Մարդկանց մեծամասնությունն իրականում չի ցանկանում ազատություն, քանի որ դա ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը սարսափելի է մարդկանց մեծ մասի համար», – Զիգմունդ Ֆրեյդ:

 

Ուժեղ մարդը չի վախենում փոփոխություններից, ընդհակառակը, նա փորձում է բարելավել իր կյանքը, չի վախենում պատասխանատվություն ստանձնել ոչ միայն իր, այլև գործընկերների, ընտանիքի անդամների, երեխաների համար… Մարդիկ պատրաստակամորեն հետևում են նման մարդուն, նա վստահ է իր վրա, իսկ մարդիկ վստահ են նրանում:

 

Ուժեղ մարդիկ դրական են տրամադրված, լավատես են, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվորեն են նայում կյանքին, պատրանքներով չեն ապրում: Իսկ թույլ մարդուն կարելի է ճանաչել կյանքի նկատմամբ ունեցած բացասական հայացքով, դժգոհությամբ, մշտական ​​բողոքներով: Նման մարդիկ շատ նախանձ են լինում, նրանք կոշտ են արձագանքում ինչ-որ մեկի հաջողությանը, նրանց թվում է, որ ճակատագիրը դաժան է իրենց հանդեպ, բայց նրանք չեն հասկանում, որ հենց իրենք ոչինչ չեն անում, որպեսզի կյանքը ժպտա իրենց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր