00:00:00

Մեզ սպասում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը փրկություն է փորձելու գտնել սպանդանդանոցում

09:20, 04 մարտ 2023 Բլոգ

Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանըը։

«Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին:

4 տարի գրեթե ամեն ՖԲ-ի գրառում, ու հարցազրույց էս մասին է եղել:

Մեզ սպասում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը իր բոլոր ձախողումները կապելու է մի կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, ու փրկություն փորձելու գտնել սպանդանդանոցում:

Հասկացեք մի պարզ բան, թուրքերը ու ազերները մտնելու են ՀՀ: Դիտարկեք առնվազն այն շինությունների ու կոմունիկացիաների ցանկը, որ այսօր օր ու գիշեր պատրաստում են ադրբեջանցիք հանձնված տարածքներում:

Խոսքս Արցախում բնակվող սովորական քաղաքական հայերին. ձիգ մնացեք, 102 ռազմաբազան հանելու են ամեն գնով, արևմտյայն բազաներ են տեղակայելու ՀՀ-ում, բայց դուք վերջում կարող եք հաղթել, (ի տարբերություն Հայաստանացիների, որ հակված են հանձնվելուն), սակայն միայն մի պարագայում՝ մաքրեq ձեր իշխանական ու մերձ իշխանական վաշխառուներին՝ սորոսականներ, սամվել բաբայանականներ և այն: Դուք ավելի լավ գիտեք:

Էս ա»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր