00:00:00

Ահռելի է Արցախի անկախության ճանաչման ռեսուրսն ու հոգին Հայաստանում, եթե հոգիդ չես ծախել․ Իշխանյան

17:56, 25 փետրվար 2023 Բլոգ

Եթե Եվրոպան գազով հոգին վաճառում է, Հայաստանի խնդիրն է աշխատել նրանց հետ, թույլ չտալ, որ դա տեղի ունենա ի վնաս մեզ։ Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է արձակագիր Հովհաննես Իշխանյանը․ «Արևմտյան որոշումներն առ ոչինչ են այն դեպքում, եթե Հայաստանի այսպես կոչված իշխանությունները ծախել են հոգին։

«Մենք չենք կարող մեր հոգին վաճառենք, որպեսզի գազ կամ նավթ ունենանք»։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորն է ասել Երևանում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պիտի Եվրոպան հաղթահարի եվրոպական արժեքների ստորադասումը նավթագազային շահերին՝ ընդունելով հակաժողովրդավար Ադրբեջանի խաղի կանոնները։

Եվրոպական մի շարք երկրներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհը փակելը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, ևայլն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Արցախի ճանապարհը բացելու համար։
Հաագայի դատարանը պահանջել է բացել Արցախի ճանապարհը։

Այս ամենը հայ իրավաբանության, դիվանագիտության, քաղաքական բանակցությունների գործիքն է, որպեսզի Հայաստանի իշխանությունը ճնշի Ադրբեջանին ու հասնի Արցախի ճանապարհի բացմանն առանց Ադրբեջանի պահանջները կատարելու, իսկ հետագայում ցույց տալու Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ ռասիզմը, խտրականությունը, մարդկության դեմ հանցագործություններն ու հասնի Արցախի անկախության ճանաչմանը։

Եթե Եվրոպան գազով հոգին վաճառում է, Հայաստանի խնդիրն է աշխատել նրանց հետ, թույլ չտալ, որ դա տեղի ունենա ի վնաս մեզ։
Բայց հոգին ծախողը Հայաստանի այսպես կոչված իշխանությունն է և որևէ արևմտամետ Հայաստանում չի տեսնելու արևմտյան փաստաթղթերի ազդեցությունը հոգին Ադրբեջանին ծախած իշխանությունների օրոք, լինի այն հոգին ծախած Արա Պապյանը, թե՛ Եվրոպայում ապրող, Եվրոպական արժեքները կրող հարգարժան մարդիկ։

Ահռելի է Արցախի անկախության ճանաչման ռեսուրսն ու հոգին Հայաստանում, եթե հոգիդ չես ծախել»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր