00:00:00

Ակնհայտ է, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա՝ երկու կողմից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում. Ստեփան Դանիելյան

14:26, 20 փետրվար 2023 Բլոգ

Շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Այս մասին Դաբիելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նկատելով.

 

«Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով:

Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.


1. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայստանի վրա,
2. թե թույլ չտալ, որ Իրանի միջամտի նման հարձակման դեպքում:

Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր