00:00:00

Փաշինյանը շարունակում է լռել, Երևանի դիրքորոշման մասին միայն ենթադրություններ կարող ենք անել. Սուրենյանց

17:10, 18 փետրվար 2023 Բլոգ

Եռակողմ հանդիպումից հետո Ալիևը խոսել է: Նա անընդունելի է համարում Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ հայ-ադրբեջանական պայմանագրում: Բաքուն Երևանին առաջարկել է անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին և Լաչինի միջանցքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

«Երևանի դիրքորոշման մասին միայն ենթադրություններ կարող ենք անել, որովհետև Փաշինյանը շարունակում է լռել:

Գոնե ինձ համար ակնհայտ է, որ հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հղում պետք է կատարի այն մեխանիզմներին, որոնք ուրվագծելու են ԼՂ սուբեկտության ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման հեռանկարը:

Եթե ԼՂ-ն դուրս է մնում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթավորումից, ապա Բաքու իրեն ազատ է համարելու որևէ միջազգային պարտավորությունից՝ դրանից բխող հետևանքներով»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր