00:00:00

Հայաստանն այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել, սեփական ժողովրդի նկատմամբ ատելությունը նրան նկարագրող առաջնային բնութագրիչներից է. Աբրահամյան

12:20, 11 փետրվար 2023 Բլոգ

Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկատմամբ է, կարևորն իրենց` իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:

Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ, առհասարակ, անվտանգային համակարգում տեղ գտած տապալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:

Երբեմն նախկին իշխանություն ասելով՝ Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:

Հայաստանն, անկասկած, այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:

Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է», - գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր