00:00:00

Թուրքիայի իշխանությունը որոշել է բայրաքթարներին օդ բարձրացնել երկրաշարժի գոտում. Հովհաննիսյան

14:08, 10 փետրվար 2023 Բլոգ

Թուրքիայի երկնքում, մասնավորապես երկրաշարժի գոտու երկնքում 9 միավոր բայրաքթար իրականացնում են հետախուզական թռիչքներ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ հռետորական ահրց բարձրացնելով՝ իսկ ինչու 9, եթե արտակարգ դրություն հայտարարվել է 10 նահանգում։ «Քանի որ մինչև հիմա հնարավոր չէ ցամաքային ճանապարհով հասնել աղետի գոտի, Թուրքիայի իշխանությունը որոշել է բայրաքթարներին օդ բարձրացնել։ Իսկ այդ որոշումն էլ կայացվել է նրա համար, քանի որ ամպամածությունը, եղանակային վատ պամանները թույլ չէին տալիս, որ ուղղաթիռները, կամ ինքնաթիռները օդ բարձրացվեն։

Ըստ էության , ամեն նահանգի մեկ բայրաքթար է հասել, սակայն երկրաշարժի գոտի, և արտակարգ դրություն է հայտարարվել 10 նահանգում։ Ինչու՞ 9 բայրաքթար, այլ ոչ 10»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր