00:00:00

Ադրբեջանը «արտահոսք» է տարածել, թե Հայաստանն Իրանի հետ պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ

18:41, 08 փետրվար 2023 Բլոգ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:
Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից:
Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր