00:00:00

Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները. Տիգրան Ավինյան

19:49, 06 փետրվար 2023 Բլոգ

Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս աղետը պարզ վկայությունն է այն փաստի, որ երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է:

Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, քանի դեռ Երևանում կան վթարային բազմաբնակարան շենքեր: Նախորդ տարի սկսել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, և այս տարի կմեկնարկեն մի քանի շենքերի շինարարական աշխատանքները:

Սա մեր քաղաքացիների անվտանգության առաջնահերթ հարց է: Մենք կլուծենք այն բնակիչների և կառուցապատողների հետ համագործակցությամբ և միասնական ջանքերով», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր