00:00:00

Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան

18:02, 04 փետրվար 2023 Բլոգ

Օստապ Բենդերն ասում էր, որ մասը փոքր է ամբողջից, որպեսզի չկորցնի ամբողջը, կզիջի մասը: Այս միտքը հնչել է ապօրինի հարստացած մարդուց կլորիկ գումար կորզելու մարտավարության շրջանակներում, իսկ սխեման ամբողջությամբ տեղավորվում է աֆերիստ շորթման տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.

«Մեր իրավիճակում այդպես մտածում և գործում է ալիևը` աֆերիստ խաղամոլի հոգեբանությամբ շորթելով Արցախը Հայաստանից, իսկ քաղաքացի Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը:

Ի տարբերություն հանճար Կորեյկոյի, ով իր հարստությունը կուտակել էր ապօրինի ճանապարհով և խիստ խոցելի էր, Հայաստանն Արցախը վերադարձրել է լրիվ օրինական, արդար պայքարի հաղթանակի արդյունքում և շանտաժի ու սպառնալիքի ենթարկվելու որևէ պատճառ չունի:

Իսկ ալիևը Բենդեր չի և մասով չի բավարարվելու. մասը հանձնելուց հետո պահանջելու և ստանալու է ամբողջը, քանի որ բացի աֆերիստ լինելուց նա նաև խաղամոլ է, իսկ խաղամոլները խաղաթղթի հաջող դասավորվածությունից չեն հրաժարվում ու խաղում են մինչև վերջ:

Բայց խիստ անտրամաբանական ու զավեշտալի է «կորեյկոյի» վարքագիծն ու բռնած դիրքը. ենթարկվել «Բենդերի» ու նրա շայկայի շանտաժներին ու սպառնալիքներին, չդիմադրել մասի հանձնման պահանջին, չպայքարել իր արդար և օրինական պահանջի ու իրավունքի համար. չէ՞ որ դիրքերն ամուր են, իսկ խաղաթղթերի դասավորվածությունն ամեն րոպե կարող է փոխվել` դիլլերի փոփոխության դեպքում:

Հ.Գ. Իլֆի ու Պետրովի պատծության մեջ Բենդերը կորցնում է իր ավարը` շորթած ճամպրուկը թողնելով երրորդ կողմին:

Հ.Հ.Գ. Մնաց հասկանանք, թե ով է այս պատմության մեջ Պանիկովսկին . . .»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր